Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում, քաշքշուկ՝ պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև (Տեսանյութ)
Խորհրդարանում լարված իրավիճակ ու կռիվ է։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում և չի պատրաստվում հեռանալ ամբիոնի մոտից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Քաշքշոց ու կռիվ սկսվեց պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։
Ընդդիմադիր պատգամավորներից մեկը դահլիճից բղավեց, թե կարող է թքել, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն արձագանքեց.
«Որ պետք լինի՝ կթքեմ»։


