ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Այսուհետ արտերկրում սովորող երիտասարդները կկարողանան տարկետում ստանալ մինչև 18 տարին լրանալը

Այսուհետ արտերկրում սովորող երիտասարդները կկարողանան տարկետում ստանալ մինչև 18 տարին լրանալը

Առաջարկը եղել է, որ եթե դիմորդը համախպատասխանում է տարկետման այս պայմաններին, արդեն 17 տարեկանում նրան հնարավորություն տրվի տարկետում ստանալու: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով տարկետման մասին որոշման նախագիծը:

Նրա խոսքով` եթե ուսանողը արտասահմանում ընդունվել է որևէ համալսարան, համապաստախանում է տարկետման պայմաններին, նա 17,5 տարեկանում հնարավորություն չի ունենում տարկետում ստանալ, նաև երկիրը լքելու հնարավորություն չի ունենում, որ գնա առաջին սեմեստրը սովորի, հետ գա, նոր տարկետում ստանա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց` ըստ էության, տարկետում տալու համար հարցազրույցի ինստիտուտը հանում ենք

 «Սա ենթադրում է, որ սուբյեկտիվիզմը գործոնը կամ վերանում է կամ նվազագույնի է հասցվում: Այն դիմորդները, որոնք ուզում են այս արտոնությունից օգտվել, իրենք ամենօրյա աշխատանքով կարող են կառուցել այդ որոշումը»,-ասաց վարչապետը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքեց, թե այս որոշմամբ քաղաքացուն տարկետում կարող է տրվել մինչև 18 տարին լրանալը, ինչը օրենքի հետ որոշակի հակասություն ունի. «Խոսքն ավելի շատ վերաբերում է բուժփորձաքննության անցնելուն: Բոլոր  զինապարտները բուժփորձաքննություն են անցնում 18 տարեկանում մինչև զորակոչը: Այսինքն օրինակ, ուսանողը գտնվելով Լոնդոնում, պետք է վերադառնա, անցնի բուժփորձաքննություն, ստանա տարկետում և շարունակի: Այս նախագծով մենք ասում ենք 17 տարեկանում գնա արտասահման սովորելու, կավարտես, 22 տարեկանում կգաս, նոր բուժփորձաքննություն կանցնես:

Տոնոյանն առաջարկեց, որ եթե նման որոշում է ընդունվում, փոփոխություն կատարվի նաև օրենքում:

 

  • Կիսվել: