Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հանդես կգա զեկույցով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր 19։30-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում կնշի նշելու ՀՀ Սահմանադրության օրը։
Շարժման ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Հավաքի ընթացքում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հանդես կգա՝ «Ազգայինը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում» խորագիրը կրող զեկույցով։
Բագրատ Սրբազանն, իր հերթին, անդրադառնալու է մի շարք օրակարգային հարցերի, խոսելու Սրբազան Պայքարի ընթացքի մասին։
Բոլորին սպասում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»:


