շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Այսօր մենք կարևոր գործ արեցինք միասին. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Այսօր մենք կարևոր գործ արեցինք միասին. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել այսօրվա երթից հետո։

«Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնում այսօրվա հանրահավաք-երթի բոլոր մասնակիցներին՝ հասարակական ու քաղաքական գործիչներին, արվեստի և սպորտի ոլորտի ներկայացուցիչներին, պետական ծառայողներին և գործարարներին, և, իհարկե, Հայաստանի բոլոր քաղաքացիներին։

Այսօր մենք կարևոր գործ արեցինք միասին. ապացուցեցինք բոլորին, որ հայ ժողովուրդը տեր է իր իրավունքներին և ապագային, իր ավանդույթներին ու սրբություններին։ Սամվել Կարապետյանը պետք է ազատ արձակվի ապօրինի կալանքից, մենք պետք է սկզբունքորեն նոր ուժ ձևավորենք ու բռունցք դառնալով լուծենք մեր հայրենիքի առաջ ծառացած բոլոր խնդիրները։

Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է»,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: