ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա․ ԱԳՆ

Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա․ ԱԳՆ

Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
 
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
 

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3432-ի, վիրավորվել է 21 103 մարդ, ավերվել է ավելի քան 5700 շենք:

Սիրիայի առողջապահության նախարարության և «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության տվյալներով՝ Սիրիայում զոհվել է առնվազն 1602 մարդ, ևս մոտ 3500-ը վիրավորվել են։

  • Կիսվել: