«Այսօր հանրահավաք չի լինելու». Սրբազանի առաջնորդությամբ ուխտագնացության մասնակիցներն ավտոերթով վերադարձան Երևան
Սրբազանի առաջնորդությամբ՝ Սարդարապատում ուխտագնացության մասնակիցներն ավտոերթով վերադարձան Երևան։
Մինչ վերադարձը՝ Սրբազանն ասաց, որ այսօր որևէ հանրահավաք չի լինելու։ «Միասին կգնանք Հանրապետության հրապարակ, կհայտարարվի անլիքների մասին և կարճ ժամանակով ամեն մարդ կվերադառնա իր անձնական տուն՝ անանձնական տնից։ Մարդիկ կան ամբողջ գիշեր նստել են, բայց մարդկայնորեն կարիք ունենք նաև հանգստանալու»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։


