Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա առանձնազրույց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։