ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Այս պահին ստիպված ենք Փաշինյանի բերած հետևանքի դեմ պայքարել. Նարեկ Կարապետյան

Այս պահին ստիպված ենք Փաշինյանի բերած հետևանքի դեմ պայքարել. Նարեկ Կարապետյան

«Սամվել Կարապետյանը միասնականության հանդիպում էր կազմակերպել և դրանից մեկ օր առաջ  ԱԱԾ-ն ներխուժեց և սկսեց պրոցեսը»,-ընդդիմադիր ուժերի հանդիպումից հետո, ճեպազրուցում ասաց «Ուժեղ Հայստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Մենք ստորագրել ենք հակաալիևյան պակտը, որ «ալիևյան սահմանադրության» դեմ բոլորը կոնսենսուս ունեն։ Այս պահին Ալիևյան սահմանադրության դեմ է»,-ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ այս պահին ստիպված էին Փաշինյանի բերած հետևանքի դեմ պայքարել, քանի որ այն մեծ հարված է Հայաստանի անկախությանը;

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ Ալիևը կարողացել է ՀՀ իշխանության տարբեր օղակներ իր ընկերներին անցկացնի, բայց Սահմանադրությոնը չի կարող փոխել։

Նա մաև հայտարարեց, որ երբ գտնեն, որ հասարակությունը պատրաստ է նաև փողոցային պայքար կգեներացնեն։

  • Կիսվել: