Այս մարդն անամոթաբար ամսի 28-ին զորահանդես է անում, ի՞նչն է ցույց տալու, որ 3 պшտերա՞զմ բերեց մեր երկրի գլխին. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Այս մարդը անամոթաբար ամսի 28-ին զորահանդես է անում, ի՞նչն է ցույց տալու, որ 3 պատերա՞զմ բերեց մեր երկրի գլխին, 3 պարտություն այս նույն բանակով բերեց մեր գլխին, ինչո՞վ է հպարտանալու: Այս մասին մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Բոլորս տեսանք Արցախից ով փախավ, մի օր չկանգնեցին արցախցու կողքին, մարդիկ 9 ամիս ճնշումների տակ, բլոկադայի տակ ապրեցին, մի հատ աչք չթարթեցին, և ավելի շատ կապրեին, եթե ինչ-որ աջակցություն ստանային մեր երկրից, ով հանդիսանում էր իրենց երաշխավորը, բայց երաշխավորը հենց առաջին օրվանից փախավ, այն մարդիկ էլ ի՞նչ կարող են անել, հիմա ինչո՞վ պետք է հպարտանան»,- նշել է Կարապետյանը:
Բոլորս տեսանք Արցախից ով փախավ, մի օր չկանգնեցին արցախցու կողքին, մարդիկ 9 ամիս ճնշումների տակ, բլոկադայի տակ ապրեցին


