Դոգ մականունով այն կերպարի վարկանիշը 1.5 է, դուք՝ 1 տոկոս. Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին
Շատ սխալ եք պատկերացնում այսօրվա իշխանությունը, այս իշխանությունը ձեր երկար տարիների փորձի իշխանությունը չի, սա պատասխանատվության և գիտակցման իշխանություն է։ ԱԺ նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ իրենց կուսակցությունում բոլոր հարցերը միասին են քննարկում․
«Մենք հավաքվում, քննարկում ենք, նույն ձև ենք մտածում, հարց է լինում մենք իրար հետ վիճում ենք, հարց է լինում մենք այնքան ենք այդ հարցը բարձրաձայնում, մինչև կառավարությունը որոշում է կայացնում, սա ձեր պատկերացարած իշխանությունը չի: Միշտ ասում եք 133 տարի, ինձ հետաքրքիր է՝ այդ 133 տարվա ընթացքում ի՞նչ արդյունքներ եք գրանցել, կարող է 3 տարի կուսակցությունը գոյություն ունենալ, բայց լավ արդյունք գրանցի, դուք 133 տարվա այդ մի մասի մեջ ամբողջ ընթացքում բոլոր իշխանությունների հետ համագործակցել եք, մենք մինչև հիմա մաքրում ենք ձեր այդ համագործակցության հետևանքը, մինչև հիմա չենք կարողանում մաքրել: Մենք պահում ենք պետականությունն առանց ձեզ, 1 տոկոս է Դաշնակցության վարկանիշը, Դոգ մականունով այն կերպարը 1.5 է, դուք՝ 1 տոկոս»:


