Այս իշխանությունները հիմիկվանից ժողովրդին պատրաստում են զիջումներ իրականացնելուն. Սաղաթելյան
Այս իշխանության էության ու բնույթի մասին բոլոր գնահատականները շարունակում են մնալ ուժի մեջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա պնդեց՝ այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար. «Հետևաբար, այս նոր խորհրդարանում, այս իշխանության գոյության պայմաններում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլև օրեցօր ավելանում են, հետևաբար, իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում»։
Իսկ դրան հասնելու համար, ըստ Սաղաթելյանի, պետք է բոլոր ընդդիմադիր ուժերի հետ քննարկումներ ունենան և համախմբում լինի.« Քննարկումներն այս փուլում կան, մենք մեր ճանապարհային քարտեզն ունենք, սակայն դա հրապարակելու համար համաձայնություն պետք է լինի։ Ծանր խնդիրներ կան մեր առջև կանգնած։ Այս իշխանությունները հիմիկվանից ժողովրդին պատրաստում են զիջումներ իրականացնելուն»։



