երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել. ԿԸՀ նախագահ

Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, չի եղել. ԿԸՀ նախագահ

Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, նման խախտում չի եղել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ես կողմնակից եմ, որ բոլոր նվազագույն կասկածելի տեղամասերում, որ ինչ-որ պաճառով կասկածելի են, բոլոր նման տեղամասերում իրականացվի վերահաշվարկ, որովհետև մենք «գծի» վրա ենք: Մեկ քաղաքական ուժի անցողիկ շեմը, ըստ էության, մի քանի ձայնով կարող է որոշվել, դրա համար մեզ հարկավոր է, որ ունենանք գերճշգրիտ պատկերը»,-նշել է նա:

Հովակիմյանը հավելել է, որ սկսելու է զբաղվել վաղվա վերահաշվարկների նախապատրաստական աշխատանքներով:

  • Կիսվել: