ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Այլևս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը․ «Հրապարակ»

Այլևս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի անկախության տոնի առիթով Արցախի ներկայացուցչությունում նախօրեին տեղի ունեցած հանդիսավոր նիստը նախորդ տարիների համեմատ սակավամարդ է եղել: Խորհրդարանի հանդիսավոր նիստին մասնակցել են «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանն ու Արեգա Հովսեփյանը, «Հայաստան» դաշինքից` Արթուր Խաչատրյանը, ՀՀԿ-ից՝ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանն ու Տիգրան Աբրահամյանը, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանը, Դեմկուսից` Արամ Սարգսյանը, Ապրելու երկիր կուսակցությունից Սյուզաննա Ավետիսյանը։

Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը կամ այդ թեմայով խոսելը: Քանի որ իշխանությունները չեն դադարում սպառնալիքներն արցախցիների հասցեին եւ Արցախի էջը փակելու ուղղությամբ, անգամ Արցախի ներկայացուցչության շենքի հարցն է օդում կախված, որի ճակատագիրը պարզ կլինի մինչեւ տարեվերջ: Թերեւս այս ճնշումների հետեւանքն է, որ մասնակիցների թիվը համեստ է եղել: Իսկ Արցախի նախագահի եւ խորհրդարանի նախագահի պաշտոնների համալրման թեման էլ չի արծարծվել, որոշել են դրան անդրադառնալ առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանը կամաց հասնում է իր նպատակին»։

Ավելին՝ այստեղ:

  • Կիսվել: