երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան

Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ: Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում՝ Միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Պարզվել է, որ նա ֆինանսավորվել է հայկական օլիգարխի կողմից, ով ներկայումս տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում»։

Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ օկուպացված Շուշիում Ալիեւ հայտարարել էր.

«Որոշ կոռումպացված անձինք, մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, օգտվում էին ֆինանսական որոշակի աղբյուրներից։ Հայ օլիգարխն աջակցում էր նրան Հայաստանին առնչվող հարցերում։ Այս ողջ հակաադրբեջանական խումբը գործում էր Եվրոպական հանձնաժողովում։ Հուսով ենք, որ Բորելը վերջնականապես հեռացել է քաղաքականությունից։ Դրանից հետո մեր հարաբերությունները սկսեցին բարելավվել»։

  • Կիսվել: