ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Այդ մարդիկ տանջվելու են Բաքվի բանտերում. եթե մենք իշխանություն լինեինք, շատ արագ հետ կբերեինք. Սամվել Կարապետյան

Այդ մարդիկ տանջվելու են Բաքվի բանտերում. եթե մենք իշխանություն լինեինք, շատ արագ հետ կբերեինք. Սամվել Կարապետյան

Մենք ասում ենք՝ փոփոխություն է պետք, մինչև չանենք այդ փոփոխությունը, այդ մարդիկ մնալու են տանջվեն Բաքվի բանտերում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Եթե մենք իշխանություն լինեինք, շատ արագ հետ կբերեինք մեր գերիները մեր հնարավորություններով, ինչը ձեր Փաշինյանը չունի»,–ասաց նա։

Հարցին՝ ինչու՞ հիմա չի օգտագործում այդ հնարավորությունները այդ հարցը լուծելու համար, նա պատասխանեց. «Հիմա Փաշինյան է ձեր ընտրելով։ Առանց իշխանական լծակների, ո՞նց ենք մենք բերում»։

Սամվել Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ իշխանությունները հնարավորություն ունեն գերիների վերադարձի համար, ոչ էլ ցանկություն. «Մի հատ նոր գլխացավանք, իհարկե չեն ուզում: Եթե այդ մարդիկ գան, ահագին բան կարան խոսեն»։

  • Կիսվել: