երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Ավտովթար Երևանում. բախվել են Chevrolet Avalanche-ն ու Mazda 3-ը

Ավտովթար Երևանում. բախվել են Chevrolet Avalanche-ն ու Mazda 3-ը

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  21:20 –ի սահմաններում Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում բախվել են 59-ամյա Գայանե Հակոբյանի վարած Mazda 3 մակնիշի և 32-ամյա Ռոբերտ Այդինյանի վարած Chevrolet Avalanche մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

 Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են  նախապատրաստվում: 

  • Կիսվել: