երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Ավստրիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

Ավստրիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այս մասին նշված է Ավստրիայի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում:

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի և Ավստրիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հաջորդ շաբաթվա այցը Երևան նոր հնարավորություն կլինի՝ ամրապնդելու մեր գերազանց երկկողմ հարաբերությունները և ուսումնասիրելու հետագա համագործակցության հնարավորությունները»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: