ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ավերակների՞․ Դավիթ Տոնոյանը համաձայն չէ Փաշինյանի՝ բանակի մասին ձևակերպումների հետ

Ավերակների՞․ Դավիթ Տոնոյանը համաձայն չէ Փաշինյանի՝ բանակի մասին ձևակերպումների հետ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, թե ունեցել ենք ավերված բանակ կամ «ավերակների վրա նոր բանակ է ստեղծվել» և այլն։
 
«Ավերակների՞․․․ Ես համաձայն չեմ էդ գնահատականի հետ։ Ես ղեկավարել եմ էդ զինված ուժերի համակարգը, անհնար է, որ ես էդպիսի գնահատական տամ, որ ավերակների վրա է եղել։ Ո՞նց է ավերակներ վրա եղել։ Բա այսօրվա զինծառայողները, որոնք գեներալական պաշտոններ են ստացել և կրթվել, վերապատրաստվել են իմ պաշտոնավարման ընթացքում, ես էդ մարդկանց ո՞նց կարող եմ որպես ավերակ գնահատել կամ այն երիտասարդներին, որոնք էդքան քաջություն են ունեցել, որ մահվան դեմ են կանգնել, ես ո՞նց կարող եմ ավերակ գնահատականը տալ»,- ասաց Տոնոյանը։

  • Կիսվել: