երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ավելի կոպիտ պետք է լինել նախկինների նկատմամբ, ոչ թե կոֆե խմելով ինչ-որ կարծիքներ հայտնել. Սանասարյան

Ավելի կոպիտ պետք է լինել նախկինների նկատմամբ, ոչ թե կոֆե խմելով ինչ-որ կարծիքներ հայտնել. Սանասարյան

«Վարչապետն ինձ հարցրել է, թե որտեղ եմ ինձ տեսնում, ես երեք տեղ եմ նշել՝ ոստիկանապետ, ՊՎԾ պետ եւ ՊԵԿ նախագահ։ Ոստիկանապետ չեմ կարողացել, քանի որ օրենքի խնդիր կա, այդ երկուսի մեջ ես ընտրել եմ ՊՎԾ պետ»,-այս մասին Ազատության եթերում ասաց ՊՎԾ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանը

Դիտարկմանը, որ ինքը «մերժում էր Սերժ Սարգսյանին», բայց նրանից շուտ կանգնեց դատարանի առաջ, Սանասարյանը արձագանքեց․

«Ես հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանը դեռ կկանգնի դատարանի առաջ, եւ ոչ միայն նա»,-պատասխանելով այն դիտարկմանը, որ, մերժելով Սերժ Սարգսյանին, ինքն ավելի շուտ կանգնեց դատարանի առաջ, պատասխանեց Սանասարյանը:  

Նա նաև անդրադարձավ այն հարցին, թե չի՞ փոշմանել արդյոք ՊՎԾ պետի պաշտոնը ստանձնելու համար: Նա ասաց. «Ես չեմ փոշմանել, եթե փոշմանած լինեի, հրաժարական կտայի, ես կարծում եմ՝ շատ ճիշտ աշխատանք էի ինձ համար ընտրել հեղափոխությունից հետո եւ հուսով եմ՝ կշարունակեմ իմ աշխատանքը։ Ես խոսք եմ տվել մեր քաղաքացիներին, որ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ, եւ իմ պաշտոնավարման ավարտին մենք չենք ունենալու կոռուպցիա։ Ես չեմ կարող ասել՝ հիմա կա կոռուպցիա, թե չկա, բայց նախկինները պետք է ամբողջությամբ պատասխանատվություն կրեն, կարծում եմ՝ մեր իշխանությունները ավելի կոպիտ պետք է լինեն նախկինների նկատմամբ, ոչ թե կոֆե խմելով ինչ-որ կարծիքներ հայտնեն»։

  • Կիսվել: