Բոլորը ճշմարտությունը կլսեն, մենք կոմպլեքս չունենք. Սերժ Սարգսյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ընդդիմության ներսում տիրող մթնոլորտին:
Նա, մասնավորապես, ասաց. «Չեմ կարծում, որ ներընդդիմադիր պայքարը սաստկացել է, ես կարծում եմ, որ ջրերը զուլալվում են»:
Սարգսյանը հավելեց՝ այն քաղաքական ուժերին, որոնք կփորձեն ՀՀԿ-ին զրպարտել, ՀՀԿ-ն կպատասխանի՝ ճշմարտությունը հրապարակելով։
«Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պիտի փորձեն մեր հաշվին միավորներ հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ասվելու է ճշմարտությունը։ Եթե նրանք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն։ Բոլորն էլ կլսեն, մենք որևէ կոմպլեքս չունենք»,-ասաց ՀՀ երրորդ նախագահը:


