ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վեհափառն ու Սերժ Սարգսյանը ներկա են Սպարապետի հոր հոգեհանգստի արարողությանը

Վեհափառն ու Սերժ Սարգսյանը ներկա են Սպարապետի հոր հոգեհանգստի արարողությանը

ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ մասնակցում է սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգստի արարողությանը։

Հոգեհանգստի արարողությանը ներկա է նաեւ Վեհափառը։ Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին 94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ներկա է հոգեհանգստյան արարողությանը:

  • Կիսվել: