Աշխարհին Արցախն ասաց՝ չի ծնվել այն մարդը, որ կարողանա Արցախը հանձնել․ Հայկ Մամիջանյան
Արցախի վերածննդի հրապարակի հանրահավաքն ուներ երկու հասցեատեր՝ աշխարհն ու մենք՝ Մայր Հայաստանը։
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղելավար Հայկ Մամիջանյանը։
«Աշխարհին Արցախն ասաց՝ չի ծնվել այն մարդը, որ կարողանա Արցախը հանձնի։ Մայր Հայաստանին․ Արցախ SOS էր կանչում, ու ակնկալում, որ Մայր Հայաստանը կկանգնի իր կողքին, այնպես, ինչպես արել է միշտ։ Այստեղ հավաքված մարդիկ եկել են ասելու, որ այդ կոչն անպատասխան չի մնալու, այստեղ մարդիկ են, ովքեր Արցախի կողքին են։ Շատ կարևոր է, որ աշխարհը հասկանա այն միտքը, որ Վերածննդի ու Ֆրանսիայի հրապարակներում հավաքված մարդիկ ասում են, որ երբեք չեն ընդունի որևէ լուծում, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման իրավունքը»,–ասաց պատգամավորը։
Մամիջանյանն անդրադարձավ հարցին, թե ինչ կտա մեզ բանակցողի փոփոխությունը. «Առաջինը կտա էն, որ մեր երկիրը կրակը ընկած չի լինի դրա բանավոր խոստումների ու բանավոր հրամանների ձեռքը: Մենք կկարողանանք նոր բանակցային գործընթաց սկսել: Սրան շատ հաճախ պատասխանում են, որ աշխարհն ուզում է, որ մենք իջեցնենք ակնկալիքների նշաձողը: Աշխարհը մեզ ասում է երկու բան՝ առաջին, մենք պատրաստ ենք, որպեսզի Արցախի կարգավիճակը լինի հետագա քննարկման հարց, երկրորդ, դուք չեք ստանում այն, ինչին արդարացիորեն արժանի եք, որովհետեւ ձեր կառավարությունը դա նույնիսկ չի էլ պահանջում: Այս երկու գաղափարն է մեզ ասում աշխարհը, մնացած ամեն ինչը սուտ է: Եթե հիմնական բանակցողը փոխվի, մենք կազատվենք այն էակից, որը Սյունիքի հայկական գյուղերն անվանում է ադրբեջանական: Մենք չենք ունենա այն ամոթը, որ գործող պատերազմական գործողությունների, մեզ վրա իրականացրած ագրեսիայի պահին ինչ-որ մեկը ԱԺ-ում ասի՝ մեր երկիրը զենք չունի եւ ոչ մեկը մեզ զենք չի տալիս:
Եթե հիմնական բանակցողը փոխվի, այլ երկրների ղեկավարները էլ չեն համարձակվի մեր երկրի հետ խոսել այն լեզվով, որով սկսել են խոսել սրա օրոք: Դա մեր խայտառակությունն է
Ես այլեւս երբեք աշխարհի ոչ մի կետում չեմ ուզում լսել՝ բայց դուք դա չեք պահանջում, այն, դուք ինչ ստանում եք, դա ձեր ակնկալիքների արդյունքն է: Աշխարհը այս հանրահավաքից պետք է հասկանա, որ այն, ով իրենց այդ հարցերում խաբել է, իրավունք չունի խոսել հայ ժողովրդի անունից»,-հայտարարեց Մամիջանյանը:
Նա անդրադարձավ նաեւ 1991-ի Ալա Աթայի համաձայնագրին՝ նշելով. «30 տարի շարունակ ադրբեջանական կեղծ կռվանների, փաստարկների մեջ երբեք չի եղել Ալա Աթայի համաձայնագիրը: Ճղճիմ ներքաղաքական հարցեր լուծելու համար Փաշինյանն ավելացրեց Ադրբեջանի կեղծ քարոզչական թեզերը եւս մեկով: Ժամանակ կանցնի եւ շատ շուտով Ադրբեջանը կսկսի խոսել նաեւ նրա մասին, որ 2010 թվականի վարչական բաժանման մասին օրենքով Հայաստանն ինչ-որ բաներ է ընդունել: Մեզ խաբելու համար ինքը հարստացրեց Ադրբեջանի սուտ պրոպագանդիստական թեզերը: Դա տեղի է ունենում պարզ պատճառով. Փաշինյանն աշխարհում ուզումէ փրկի, պաշտպանի երկու բան՝ իր կաշին ու իր կաշվից աթոռը: Այստեղ հվաքված մարդիկ քեզ ասում են՝ լսիր, աշխարհում ոչ ոք, առաջին հերթին դու, Արցախի մեկ սմ հողի արժեքը չունես»:


