Արթուր Սարգսյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր
ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդության քննությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին Ավան Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում («Մասիվի» դատարան, Գլուլիքևխվյան 20)։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
Կալանքի միջնորդությունը քննելու է դատավոր Արտակ Կարապետյանը։