ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Արտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. Փաշինյան

Արտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. Փաշինյան

Մենք որևէ բիզնեսի հետ որևէ առնչություն, որևէ փայ չունենք՝ բացի նրանից, ինչ հայտարարագրել ենք: Այդ կարգավորումները մենք ենք ընդունել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտոնյա թիմակիցների նվիրատվություններին, որոնք հայտարարագրում նշվում են:

Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում գործում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որի պարտականությունն է վերլուծել բոլոր հայտարարագրերը, դուրս բերել բոլոր այն դեպքերը, որոնք չեն հիմնավորվում մարդկանց օրինական եկամուտներով: Եթե դա պատշաճ կերպով չի արվում, ապա պատասխանատուները, ըստ վարչապետի, պատասխանատվության կենթարկվեն:

Նա նաև հիշեցրեց, որ օրենք է ընդունվել, ըստ որի՝ պաշտոնյան իրավունք չունի նվեր ստանալ: Այս համատեքստում վարչապետը պատմեց, որ Փարիզ մեկնելիս օդանավի մեջ մի սփյուռքահայ ոսկերիչ ցանկություն է հայտնել շղթա նվիրել, սակայն Փաշինյանը մերժել է՝ հաշվի առնելով ընդունված օրենքը, այն է՝ պաշտոնյան իրավունք չունի թանկարժեք նվեր ընդունել:

«Մենք այսպես ենք վարվում: Ով այսպես չի վարվում, հետևանք կառաջանա: Չնայած այս իներցիան կանգնեցնելն էլ հեշտ չէ, բայց մենք, ըստ էության, համարյա կանգնեցրել ենք:

Արտոնյալներ չեն լինելու, չկան: Եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, որ արտոնյալ է, դրան կլինեն հետևանքներ: Չկան արտոնյալներ ՀՀ-ում»,- ասաց նա:

  • Կիսվել: