Արթիկի թեմի հոգևոր դասը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին
Արթիկի թեմը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
««Ով որ փորձի այդ վեմին բախվել, ինքը կփշրվի և ինչի վրա որ այդ վեմը ընկնի, նրան կտապալի ու կճզմի» (Մատթ. 21:44)։
Արթիկի Թեմի հոգևոր դասն, ի դեմս բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Ավագյանի, ինչպես նաև բոլոր հավատացյալներն, իրենց որդիական զորակցությունն ու աջակցությունն են հայտնում ազգընտիր Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»,- ասվում է հաղորդագրությունում։