Արտերկրում գործող Հայաստանի երկու դեսպանությունները 180 հազար դոլարի նվիրատվություն են ստացել
Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները կավելանան 65 միլիոն 302 հազար 800 դրամով (մոտ 180 հազար դոլար - խմբ․), ծախսերը՝ 37,4 միլիոն դրամով, իսկ պակասուրդը կկրճատվի 27,8 միլիոն դրամով։ Համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։
Եկամուտներն ավելացել են Քուվեյթում և Կատարում Հայաստանի դեսպանություններին տվյալ երկրների կողմից տրամադրված նվիրատվությունների հաշվին։



