ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տուն (տեսանյութ)

Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տուն (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տուն։

Նշենք, որ հանգստյան տունը  ծառայում է որպես վարակից մեկուսացվածների վայր։

Նախարարը ներկայացրեց այն մարդկանց, որոնք 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ են իրականացնում մեկուսացման վայրերում:

Արսեն Թորոսյանը նախ ներկայացրեց Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանին, որը 27 օր գրեթե ապրում է Ծաղկաձորում, համակարգում է մարզային աշխատանքները:

Նախարարը ներկայացրեց նաև կամավորներից մեկին, ով համակարգում է հանգստյան տան վիճակը: Կամավոր աշխատանք իրականացնող Նարեկը ներկայացրեց, որ հանգստյան տունը ամբողջությամբ համալրվել է երկու օր առաջ, բոլորի ինքնազգացողությունը լավ է, օրը առնվազն 2 անգամ ջերմաչափում է կատարվում, առողջական խնդիր ունեցողների դեպքում առավել մեծ ուշադրություն է հատկացում, սնունդն առնվազն երեք անգամ է հատկացվում՝ նշեց կամավորը՝ հավելելով, որ հանգստյան տան բոլոր համարները զբաղված են:

  • Կիսվել: