երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
 Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»

Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովորդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ հերթական հեղափոխականը, որի նկատմամբ 2017 թվականին, ինչ-որ հարցի շրջանակում, «Ակբա» բանկը ընդամենը 171 ԱՄՆ դոլարի բռնագանձման հայց է ներկայացրել՝ Արփի Դավոյանն է:

Ամենահետաքրքիրը եւ մտահոգիչն այն է, որ իրեն ազնիվ հռչակած Դավոյանի նկատմամբ հայցը կարճվել է հենց հեղափոխության տարում` 2018 թվականի սեպտեմբերին՝ հեղափոխությունից հետո, երբ Դավոյանը վարչապետի նորանշանակ օգնականն էր արդեն:

Իսկ դյուրահավատ ժողովրդին 2018-ին թվում էր, թե «անձնազոհ ՔՊ-ականներին» հետաքրքրում են վեհ արժեքներ…»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: