ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։

Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) Նշանավոր անձանց (UNCTAD Panel of Eminent Persons) խմբի քննարկմանը։

Այս խումբը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։

  • Կիսվել: