երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Արմեն Փամբուխչյանն ու Գիորգի Թքեմալաձեն քննարկել են Երևանում և Թբիլիսիում իրականացվող ծրագրերը

Արմեն Փամբուխչյանն ու Գիորգի Թքեմալաձեն քննարկել են Երևանում և Թբիլիսիում իրականացվող ծրագրերը

Տեղական զարգացման տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի գործընկերոջ՝ Գիորգի Թքեմալաձեի հետ։

Ինչպես  տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու մայրաքաղաքներում իրականացվող ծրագրերը, բարեփոխումները և ապագա համագործակցության հնարավորությունները։ 

Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի համար կարևոր է նման ձևաչափով փորձի փոխանակումը, որը կնպաստի քաղաքային զարգացումներին և կառավարման արդյունավետության մեծացմանը։

 

  • Կիսվել: