Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Լոնդոնում
Դեկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում:
Այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից:


