կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Արմեն Աշոտյանի ձերբակալությունը երկրին ի՞նչ է տալու՝ բացի վնասից. Նազարյան

Արմեն Աշոտյանի ձերբակալությունը երկրին ի՞նչ է տալու՝ բացի վնասից. Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանը:

«Չեմ հասկանում` Արմեն Աշոտյանին ի՞նչ կարիք կար ձերբակալելու, ի՞նչ կարիք կար էլի, իրոք, դա երկրին ի՞նչ է տալու` բացի վնասից», - հայտարարեց Նազարյանը։

Նա նշեց, թե այս ձերբակալությունով մթնոլորտը նորից սրվում է:

«Լավ էլի, այս իշխանությունն էլ է անցնելու, հաջորդ իշխանությունն էլ է անցնելու, այս երկիրը մնալու է, եկեք, այնպես արեք, որ պատմության դասագրքերում մեր մասին գոնե մի երկու լավ տող գրվի», - ասաց պատգամավորը:

  • Կիսվել: