Արման Թաթոյանն իմ հարազատ եղբայրն է, շարժման սկզբից էլ, վերջից էլ ներկա է եղել․ Բագրատ Սրբազան
Գիտեմ, լսել եմ, որ հատուկ ջոկատայիններին սովորական ոստիկանական համազգեստ են հագցնում, միևնույն ժամանակ էլ շաբաթը 40 հազար դրամ պարգևավճար են տալիս, խուլիգան են... Այս մասին այսօր Սարդարապատ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ինչքան վախի ամպլիտուդը բարձրանում է, այնքան վայրագ են դառնում: Ոստիկաններն այլանդակ վարք են դրսևորում: 30 հոգով մեկ մարդու վրա են հարձակվում: Տղային, ազդանշան տալու համար, գլուխը ջարդում են՛՛:
Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արմամ Թաթոյանի՝ շարժմանը մասնակցելու մասին հարցին: Նա նշեց, որ Արման Թաթոյանն իր ՛՛հարազատ եղբայրն է, շարժման սկզբից էլ, վերջից էլ ներկա է եղել՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ և վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ մեկնել է Սարդարապատ: Նրանք նախատեսում են գիշերել Սարդարապատում՝ հաջորդ օրը տոնն այնտեղ անցկացնելու համար:


