երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը պիտի վերջ տրվի ու չշարունակվի հանուն խաղաղության հաստատման. Փաշինյան

«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը պիտի վերջ տրվի ու չշարունակվի հանուն խաղաղության հաստատման. Փաշինյան

Խաղաղությունն անշրջելի և հարատև դարձնելու համար անհրաժեշտություն է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի և Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի և արևմտա-ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, այդ խոսույթներին վերջ դնելը։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավատության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Սա հարց է, որը թե Հայաստանում, թե Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք և հետապնդենք և պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ և գործողություն։ Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել»։

  • Կիսվել: