երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Արեգա Հովսեփյանն առաջադրվել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար

Արեգա Հովսեփյանն առաջադրվել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար

Խորհրդարանն օգոստոսի 18-ի նիստում քննարկել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ թեկնածուն սկզբունքային և ուժեղ անհատականություն է։

Արեգա Հովսեփյանը ելույթում խոսել է Հայաստանի Հանրապետության ազգային շահերի, պետական պատասխանատվության, հանձնաժողովի գործունեության մասին։ Նա նշել է, որ պատրաստ են համագործակցելու և իրենց դիրքորոշումները ներկայացնելու նաև միջազգային գործընկերներին։

Հարցի քննարկումը կշարունակվի օգոստոսի 19-ի ԱԺ նիստում։

  • Կիսվել: