շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Բլինքեն

Արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Բլինքեն

Արդյունավետ զրույց եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը։

«Այսօր ես արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայտնելու ԱՄՆ ամուր աջակցությունը երկու երկրների միջև շուտափույթ խաղաղության համաձայնագրին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նշենք, որ հուլիսի 10-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման ժամանակ Բլինկենն ասել էր, որ Երևանն ու Բաքուն շատ մոտ են խաղաղության վերջնական համաձայնագրի կնքմանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: