երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ  համագործակցված. Գուրգեն Մելքոնյան

Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցված. Գուրգեն Մելքոնյան

Ես քննադատում եմ նրանց, որոնք մեր ազգային շահն ուզում են ոտնահարել. Մենք բոլորս տեսանք, որ նորմալ շփում է տեղի ունեցել եւ այդ մարդիկ այս անգամ մեզ որպես հավասար պետություն համարեցին: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան  Հայաստանի ԱԳ նախարարի Մոսկվա այցին:

«Առաջներում ուրիշ ձեւ էր մոտեցումը, այս անգամ ուրիշ ձեւ էր»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը վերանայվի, Մելքոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, եւ մենք արդեն կորցրել ենք Արցախը: Այլ հարց, եթե ասենք, այնպիսի մտնոլորտ ստեղծվի, որ իրենք նորից Արցախը հետ կվերադարձնեն, դա ուրիշ խնդիր է: Ով տվել է, նա էլ կվերադարձնի: Դուք չգիտե՞ք՝ ով է տվել: Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցված»:

Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ իր սխալն այն է, որ ինքն ավելի շուտ չի ասել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Էդ մեր ո՞ր նախագահն է, որ չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, բոլորն էլ ճանաչել են:

44-օրյա պատերազմից հետո, երբ մենք տեսանք, թե ինչ կատարվեց Արցախի գլխին: Անվտանգության խնդիրները Ռուսաստանը վերցրեց իր վրա նոյեմբերի  9-ի պայմանագրով եւ դա չիրագործվեց: Իրենք մինչեւ 2025 թվականը պետք է մնային Արցախում, բայց իրենք դուրս եկան Արցախից և Արցախը արդեն գրավվեց ադրբեջանցիների կողմից: Էլ մնալու բան չունեին, Արցախը հանձնեցին ու իրենք էլ գնացին»:

Հարցին՝ ինչո՞ւ ռուսները չփրկեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչպես, օրինակ, Բաշար Ասադին, նա արձագանքեց. «Իրենց հարցրեք: Ինչո՞ւ չարեցին: Եթե իրենք կարողացան Ասադին հանել, ինչու նույնը Արցախի ղեկավարությանը չարեցին, չփրկեցին: Ես դրա պատասխանը չունեմ»:

Ինչ վերաբերում է նրան, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ «Արցախ» բառը չի օգտագործում, որ լարվածություն չհրահրի, Գագիկ Մելքոնյանն ասց. «Ես միշտ էլ օգտագործել եմ Արցախ բառը: Ումի՞ց վախենամ: Ալիեւից ով վախենում է, թող վախենա»:

  • Կիսվել: