երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Արցախում մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում էր որպես աղվանական, Ձեր դիրքորոշումը հայտնեք այս իրավիճակի նկատմամբ. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

Արցախում մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում էր որպես աղվանական, Ձեր դիրքորոշումը հայտնեք այս իրավիճակի նկատմամբ. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

Պարո՛ն Ռուբինյան, մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնականը՝ Հաջիևը, մի խումբ դիվանագետների հետ գտնվում էին էթնիկ զտման ենթարկված Արցախում և մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում էր որպես աղվանական։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

«Էթնիկ զտումից հետո սա փաստացի մշակութային ցեղասպանության դրսևորում է և մենք էլ պառլամենտական երկիր ենք, որպես պառլամենտական երկրի պառլամենտի ղեկավար, ես ուզում եմ՝ Դուք Ձեր դիրքորոշումը հայտնեք այս իրավիճակի նկատմամբ: 

Որքանո՞վ են այս քայլերն ավելի մոտեցնում, Ձեր ընկալմամբ, խաղաղության հաստատմանը և պատրաստվո՞ւմ եք Դուք դիրքորոշում հնչեցնել, որ Գանձասարը հայկական է:

Ի վերջո հազարավոր տղաներ չեն զոհվել, որ այսօր Դուք չկարողանաք մեկ բառ անգամ ասել նրա մասին, որ Գանձասարը հայկական է»,-նշել է Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։

  • Կիսվել: