չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարումը ծանր հանցագործություն է. Արծվիկ Մինասյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարումը ծանր հանցագործություն է. Արծվիկ Մինասյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ, այն պաշտպանված է ինչպես միջազգային իրավունքով, այնպես էլ ներպետական օրենքով։ Այս մասին նոյեմբերի 9-ի քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա գնահատմամբ՝ այդ իրավունքից հրաժարումը լի է անդառնալի հետեւանքներով Արցախի, Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի համար։ «Այդ իրավունքից հրաժարվել թույլ չի տրվում ոչ մի իշխանության։ Նման իշխանության ներկայացուցիչները կդառնան առանձնակի ծանր հանցագործություն կատարած անձինք»,- ընդգծել է պատգամավորը։

  • Կիսվել: