երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Առավել քան հիմքեր եղել են. ապօրինություն կլիներ Սրբազաններին չկալանավորելը. Պապոյան

Առավել քան հիմքեր եղել են. ապօրինություն կլիներ Սրբազաններին չկալանավորելը. Պապոյան

Ես կարծում եմ, որ արձագանքելու համար հիմք է պետք, երբ որևէ մարդու ապօրինի են բանտարկում, բնականաբար շատ նորմալ է, որ Եվրոպական կառույցները արձագանքեն, իսկ եթե որևէ մարդու հիմնավոր են բանտարկում, ի՞նչ արձագանքեն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հիմա եվրոպացիները աչք են փակում այս իշխանության բոլոր այն վատ արարքների վրա, որ նախկին իշխանությունների ժամանակ աղմկում էին։

Հարցին՝ Սրբազաններին հիմնավո՞ր էլ կալանավորել, նա պատասխանեց. «Իմ կարծիքով՝ առավել քան հիմքեր եղել են, որովհետև երբ ես տեսնում եմ, օրինակ, հայտարարությունները և այլն, և դրանք համեմատում եմ մեր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հետ, ես տեսնում եմ, որ ապօրինություն երևի թե կլիներ հակառակը»։

Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքացու բերանը փակելով դուրս են հանում եկեղեցուց, Պապոյանն ասաց. «Ժողովրդավարությունը այն իրավիճակն է, երբ, օրինակ, մի տեղ 1000 հոգի հավաքվում են, մեկը չի կարող գալ և իր կամքը պարտադրել 1000-ին։ Ավտորիտարիզմը նա, երբ 1000 հոգի պատարագի են մասնակցում, մեկը գալիս է և իր կամքը թելադրում է այդ 1000 հոգուն, խանգարում է պատարագը, խանգարում է մարդկանց։ Ժողովրդավարությունն ասում է, որ այդ ժամանակ պետք է այդ մարդուն ուղեկցես դուրս, որպեսզի մնացած 1000 հոգու, 2000 հոգու, 5000 հոգու շահերը պաշտպանվեն։ Եթե, օրինակ, մեկը մարդ է սպանել, ինչի՞ է դատապարտվել, որովհետև հանրության շահը ավելի կարևոր է, քան այդ մեկ անձի շահը, նույն բանն է։

Օրինակ, կարող է որևէ մեկին հարմար լինի, կներեք, իր բնական կարիքները ճանապարհի մեջտեղում հոգալ։ Հիմա պետությունը պետք է գործի՞ այդ դեպքում, թե՞ չէ։ Ի՞նչն է կարևոր, մնացած մի միլիոն մարդու հանրային շահը, թե այդ մե այդ մեկի իր մտքով անցածը։ Ոստիկանությունը այդ դեպքում գնում է, այդ մարդուն ասում է, որ դու այսպիսի բան չես կարող անել, ուղեկցում է այնտեղ, որտեղ դրա համար նախատեսված է, մի հատ էլ տուգանում է»։

Նախարարը նշեց, որ եկեղեցիներում պատարագների ժամանակ աղմուկը լինում է կազմակերպված մարդկանց կողմից։ Նա նշեց, որ ընդդիմադիր լրագրողները ինչ–որ պահի հանում են տեսախցիկները, դրանից մեկ րոպե հետո սկսվում է աղմուկը, իրենք դա նկարահանում են, և երբ ավարտվում է աղմուկը, նրանց եկ մասը պատարագը թողնում, գնում է. «Այ հիբրիդային հարձակումը դա է, այ դրա համար են պետք գիտելիքներ և այլն, որպեսզի թույլ չտանք, որ որոշ լրատվամիջոցներ կարողանան այնպես մատուցել, որ թվա թե, այդտեղ մի ահասարսուռ իրավիճակ է»։

  • Կիսվել: