չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Արարատ Միրզոյանը Յուրի Քիմի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու Հայաստանի դիրքորոշումը

Արարատ Միրզոյանը Յուրի Քիմի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու Հայաստանի դիրքորոշումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի  հետ, որի վերաբերյալ X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել։

«ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ հեռախոսազրույցի ժամանակ  վերահաստատել եմ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու Հայաստանի դիրքորոշումը, քանի որ միայն այդ երթուղին է Հայաստանը կապում Լեռնային Ղարաբաղի հետ և այդպիսով կիրագործվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը:

Ընդգծվել եմ՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը»,- գրել է նա։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: