Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան
Մեր երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելություններն անընդհատ են, հաճախակի են, ընդգրկում են տարբեր գերատեսչություններ: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին:
Միրզոյանը հիշեցրեց, որ մարտին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էր այցելել Հայաստան, ապա տեղեկացրեց, որ առաջիկայում այլ այցելությունն էլ է սպասվում:
«Մենք սպասում ենք նախագահ Փեզեշքիանին Երևանում»,- ասաց նա: