ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Միրզոյանը Դարչիաշվիլիին առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի հետևանքների վերացման հարցում

Միրզոյանը Դարչիաշվիլիին առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի հետևանքների վերացման հարցում

Օգոստոսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաչայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման հարցում:

  • Կիսվել: