Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
ՀՀ ԱԳ նախարարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է նաև Հնդկաստանի վարչապետի, Տաջիկստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպումներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բիշքեկ է մեկնել օգոստոսի 31-ին։ Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։



