Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Սկոպյեյում
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը, հանդիպել են Սկոպյեյում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հանդիպման մանրամասները չի հայտնել, միայն լուսանկար է հրապարակել Telegram–յան ալիքում։
Հիշեցնենք` Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նա մասնակցելու է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։
Այս նյութը հասանելի է նաևРусский