երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Արամ Ա-ն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուիչներին

Արամ Ա-ն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուիչներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին: Այդ մասին տեղեկանում ենք կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը, ընկերակցութեամբ Բիւրոյի անդամ դոկտոր Մկրտիչ Մկրտիչեանի։ 

Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր արժեւորում կատարելու Հայաստանի ներքին կացութեան, Հայաստան-Ազրպէյճան ու Հայաստան-Թուրքիա եւ Արցախի ու ընդհանրապէս Հայաստան-Արցախ-Սփիւռք յարաբերութեանց առնչուած հարցերուն ու զարգացումներուն»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: