Առաջին հանրապետության փորձն՝ իր ձեռքբերումներով ու ձախողումներով, կարևոր դասեր և ուղեցույց են մեզ համար․ Արմեն Սարգսյան
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տոնի կապակցությամբ․
«Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն է՝ Հանրապետության տոնը:
1918 թվականին առաջին հանրապետության հռչակումից ավելի քան մեկ դար անց, այսօր էլ առաջնային նպատակներ են մնում հայոց պետականության ամրապնդումը, ազգային միասնությունն ու համերաշխությունը, մեր ինքնության ու հոգևոր արժեքների պաշտպանությունը:
Առաջին հանրապետության փորձն՝ իր ձեռքբերումներով ու ձախողումներով, կարևոր դասեր և ուղեցույց են մեզ համար»։


