երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Առաջիկա օրերին ներխուժումը Էջմիածնի տարածք լինելու է. Արթուր Սարգսյան

Առաջիկա օրերին ներխուժումը Էջմիածնի տարածք լինելու է. Արթուր Սարգսյան

Նիկոլ Փաշինյանին ճանաչելով ասեմ, որ առաջիկա օրերին ներխուժումը Էջմիածնի տարածք լինելու է։ Այս մասին, այսօր ՔԿ–ի մոտ  լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որը քիչ առաջ ԱԺ քվեարկությամբ զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նա անցնում է ահաբեկչության եւ իշխանությունը բռնի տպալման կազմակերպման գործով։

«Թե ինչ ձեւով, թե ինչ են անելու, ում են ձերբակալելու, հաջորդը որ Սրբազանն է, բայց ես վստահաբար ասում են, որ ինքը դա անելու է։

Ես երբեք մեր ժողովրդին չեմ մեղադրել, ժողովուրդը ընդհանրապես մեղավոր չի։ Առաջնորդելու խնդիրն է, պահը կգա, մարդիկ կառաջնորդեն ու ամեն ինչ կընկնի իր տեղը»,–ասաց նա, սակայն չկարողացավ նշել, թե ովքեր են լինելու առաջնորդները։

«Բնականաբար, ցանկացած պրոցես, եթե իր արդյունքին չի հասնում, սխալներ ունենում է, բայց դա չի նշանակում, որ չի կարելի պայքարը շարունակել։ Էդ սխալները հաշվի առնելով պետք է առաջ գնալ։ Մեր խնդիրն այն է, որ մենք հավասար դաշտում չենք։  Մենք բարոյականություն, նամուս, թասիբ ունեցող մարդիկ ենք, իսկ մեր դիմացինը դրանք չունի։ Պայքարի գործիքը ժողովրդին համախմբելն է եւ այդ համախմբվածությամբ իրականացնել խաղաղ հեռացում։ Ժամանակը կգա կտեսնեք, թե ով է վերցնում առաջնորդությունը, այս պահին ես չեմ կարող ասել»,–ասաց պատգամավորը։

Հարցին՝ նախկին երկու նախագահների վրա շարունակո՞ւմ եք հույս դնել, նա պատասխանեց. «Մեր երկիրն այսօր այն վիճակում է, որ ես բոլորի վրա հույս եմ դնում, բոլորը պետք է համախմբվեն ու էս խնդիրը լուծեն»։

  • Կիսվել: