հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ապրիլի 24-ը կարևոր է ոչ միայն հայերի, այլև արդարության բոլոր կողմնակիցների համար. Բերնար Քուլի

Ապրիլի 24-ը կարևոր է ոչ միայն հայերի, այլև արդարության բոլոր կողմնակիցների համար. Բերնար Քուլի

Բելգիայի Լյուվենի Կաթոլիկ Համալսարանի Հայագիտության ֆակուլտետի նախկին դեկան, հայագետ Բերնար Քուլին կարծում է, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը շղթայի մի օղակ է, որը դեռ ավարտված չէ։ 

Բերնար Քուլին նման կարծիք է հայտնել Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։ 

«Այն, ինչ պատահեց հայերին 20-րդ դարի սկզբին, շղթայի մի օղակ է, որը, ցավոք, դեռ ավարտված չէ։ Մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը, Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների վիճակը, Արցախից հայկական ներկայության վերացումը, հայերի տեղահանումը և նրանց նախնիների հողերում իրենց ներկայության հետքերի ջնջումը նույն տրամաբանության շարունակությունն են, ինչ եղել է 1915-1916 թվականներին: Ահա թե ինչու ապրիլի 24-ը այդքան կարևոր է ոչ միայն հայերի, այլև բոլոր նրան համար, որոնք արդարության կողմնակից են։», - նշել է Բերնար Քուլին։  

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: