կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը քննարկել են քարոզարշավի ընթացքում համատեղ ծրագրերը

«Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը քննարկել են քարոզարշավի ընթացքում համատեղ ծրագրերը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնում է, որ կուսակցության կազմով հանդիպում են ունեցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ:

«Այցելեցինք նաև Գորիս։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր՝ անդրադառնալով համայնքի խնդիրներին, մարդկանց հուզող թեմաներին և քարոզարշավի ընթացքում մեր համատեղ ծրագրերին։

Վստահ եմ՝ գորիսեցիներն իրենց քվեով տեր են կանգնելու հայրենիքի արժանապատիվ ապագային և ազգային արժեքներին»,- հայտնել է Թանդիլյանը։

  • Կիսվել: